Խոլորձ-(արխիդեա) ֆալենոպսիսը սենյակային բույսերի շարքում ամենագեղեցիկներից մեկն է: Որպես կանոն՝ մենք այն ծաղկած վիճակում ենք գնում: Սակայն գալիս է մի պահ, երբ ծաղիկները թոշնում են, և բույսի տերերը սկսում են մտահոգվել՝ ինչն այնպես չեն արել:
Ներկայացնում ենք խոլորձի չծաղկելու պատճառները և դա շտկելու կանոնները:
Խոլորձի ծաղկման միջին ժամանակահատվածը երեք ամիս է: Սովորաբար, դա տեղի է ունենում տարվա ընթացքում 2 կամ 3 անգամ: Առաջին ծաղկելուց հնարավոր է մի քանի ամիս անց միայն կրկին ծաղկել:
Երջանիկ պահը շտապ տեսնելու համար հետևե՛ք ներքոհիշյալ կանոններին.
Ինչպես պետք է «ստիպել» խոլորձին ծաղկել
Բույսի համար ցածր ջերմաստիճանային պայմաններ ստեղծե՛ք՝ ծաղկամանը գիշերը դրե՛ք ցուրտ վայրում (մինչև 15 աստիճան):
- Պարարտանյութերում կրճատե՛ք ազոտի քանակությունը: Իսկ ֆոսֆորը պետք է գերակշռի, չէ՞ որ հենց դա է խթանում ծաղկմանը:
- Բույսի շուրջ խոնավություն ստեղծե՛ք:
- Խոլորձով ծաղկամանը 5 օրով դրե՛ք մութ վայրում: 3 շաբաթ անց խոլորձը պետք է բողբոջի: Այս միջոցը կիրառելի է միայն մեծ և առողջ բույսերի համար:
- Ջրելու փոխարեն խորհուրդ է տրվում խոլորձի վրա սառույց դնել. այդպես այն ավելի արագ կծաղկի:
- Եթե նկատեք, որ չծաղկող խոլորձի արմատները կամ տերևներն ակտիվորեն աճում են, ուրեմն՝ նրա մոտ զարգացման համապատասխան փուլն է: Քանի դեռ այդ փուլը չի ավարտվել, բնականաբար, բույսը չի ծաղկի: Համբերությամբ զինվե՛ք:
Կարևոր նախապայմանը խոլորձին ճիշտ խնամելն ու մշակելն է: Այն շատ լուսավորություն է սիրում և վախենում է խոնավության ավելցուկից: