
Մայիսի 26-ին, ժամը 15.35-ին Շիրակի մարզից տեղեկատվություն է ստացվել, որ տրակտորի մարտկոցի պայթյունի հետեւանքով կան վիրավորները: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ախուրյան գյուղի բնակիչ` 47-ամյա Աշոտ Մ.-ն տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն, իսկ 15-ամյա Արտյոմ Մ.-ն՝ Գյումրի քաղաքի մանկական ավստիրական հիվանդանոց: Տուժածների առողջական վիճակները բժիկները գնահատել են բավարար: