Արկադի Վարդանյանին կալանավորելու որոշումը կբողոքարկվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արկադի Վարդանյանի պաշտպան, փաստաբան Նարինե Ռշտունին առաջիկա առաջին իսկ աշխատանքային օրը բողոք է ներկայացնելու ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան՝ ընդդեմ իր պաշտպանյալին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշման: Այս մասին “Փաստինֆո”-ին հայտնել է Նարինե Ռշտունին:
Ըստ ՀՀ Ազգային Անվտանգության ծառայության Մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրության, Երևանում ձերբակալվել էին Արսեն Ավետյանը և Արկադի Վարդանյանը՝ Արսեն Ավետյանի հոր` Ռոբերտ Ավետյանի սպանությունը նախապատրաստելու կասկածանքով: Ըստ ԱԱԾ-ի, Արսեն Ավետյանը և Արկադի Վարդանյանը պլանավորել, միջոցներ են ձեռք բերել և պայմաններ ստեղծել Ռոբերտ Ավետյանին թունավորելու միջոցով նրա գույքին տիրանալու համար:
Ստացված տեղեկությունների հիման վրա դեռևս 2013թ. մայիսի 17-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի 2-րդ մասին 7-րդ և 8-րդ կետերի հատկանիշներով /մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով սպանության նախապատրաստություն/:




Լրահոս