Ապօրինի ծառահատումներ Լոռու մարզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 26-ին` ժամը 05.30-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատումների դեպքերը կանխելու նպատակով կատարված գիշերային շրջագայության ժամանակ, Ստեփանավան-Վանաձոր ճանապարհի 14-րդ կմ-ին ստուգման են ենթարկել 1984 թ. ծնված Էդվարդ Ս.-ի վարած “ԶԻԼ-43161” մակնիշի ավտոմեքենան, որը բեռնված է եղել մոտ 12 խմ փայտանյութով: Էդվարդ Ս.-ն նշված փայտանյութի վերաբերյալ փաստաթուղթ չի ներկայացրել և հայտարարել է, որ փայտանյութը ձեռք է բերել 1990 թ. ծնված Արտակ Թ.-ից: Փայտանյութն առգրավված է: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Կատարվում է հետաքննություն:
***
Մայիսի 26-ին, ժամը 05.30-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատումների դեպքերը կանխելու նպատակով կատարված գիշերային շրջագայության ժամանակ, Ստեփանավան-Վանաձոր ճանապարհի 14-րդ կմ-ին ստուգման են ենթարկել 1987 թ. ծնված Սամվել Է.-ի վարած “Ֆորդ տրանզիտ” մակնիշի ավտոմեքենան, որը բեռնված է եղել մոտ 3 խմ փայտանյութով: Սամվել Է.-ն փայտանյութի վերաբերյալ փաստաթուղթ չի ներկայացրել և հայտարարել է, որ փայտանյութը հատել է Լորուտ գյուղի հարակից ձորից: Փայտանյութն առգրավված է: Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Կատարվում է հետաքննություն:




Լրահոս