Այսօր Կարպ Խաչվանքյանի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հայ դերասան, ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Կարպ Խաչվանքյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1923 թվականի հունվարի 23-ին և հատկապես հատկապես հայտնի է կատակերգական ժանրում իր խաղացած դերերով։

1941-1944 թվականներին սովորել է Թբիլիսիի կինոստուդիային կից դերասանական դպրոցում։ 1944-1998 թվականներին աշխատել է Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում։ Հայտնի դերերից են Ալդեմարո (Լոպե դե Վեգայի «Պարերի ուսուցիչը»), Նիկո (Հ. Պարոնյանի և Ա. Այվազյանի «Ատամնաբույժն արևելյան»), Պետրուչիո (Շեքսպիրի «Կամակոր կնոջ սանձահարումը»), Տոնիո և Զանետտո (Գոլդոնիի «Վենետիկյան երկվորյակներ»)։ Խաչվանքյանի բեմադրությունները՝ Ֆ. Լոուի «Իմ չքնաղ լեդի», Ի. Կալմանի «Միլվա», Ա. Այվազյանի «Սեր աստղերի տակ» և այլն, առանձնանում են երաժշտության, պարի և խոսքի միաձուլությամբ։

Նրա խաղացած դերերն են`

Բոնի՝ «Սիլվա»

Վալի՝ «Աշուղ Մուրադ»

Գուրգեն – «Աղբյուրի մոտ»

Տոնինո, Ձունիետո ՝ «Վենետիկյան երկվորյակներ »

Լյոնյա Գլազկին՝ «Մի քաղաք կա Վոլգայի վրա»

Դիոգինես՝ «Եվայլն կամ Նոր Դիոգինես »

Նիկո՝ «Ատամնաբույժն արևելյան»

Ալդեմարո՝ «Պարերի ուսուցիչը»

Խանդիկյան՝ «Խանդից պատուհաս»

Միշա՝ «Սիրո հովիտ»

Սկապեն՝ «Սկապենի արարքները»

Սիրական՝ «Սոֆիկի սխալը»

Մանուչա՝ «Ծղնեթցի Մայա»

Ղարա՝ «Կապկազ թամաշա»

Պետրուչիո՝ «Անսանձ կնոջ սանձահարումը»

Թոդորոս՝ «Պահանջվում է ստախոս»

Հիգենս՝ «Իմ չքնաղ լեդի»

Սոկրատ՝ «Սեր աստղերի տակ»

Կնյազ՝ «Տաքսի, տաքսի»

Ջուլիկյան՝ «Ախ, ներվեր, ներվեր»

Վարուժան՝ «Ծաղիկների աշխարհ»

Կիկիլիո՝ «Երկու օրիորդ»

Պետիկ՝ «Երազիկ»

Մեքի՝ «Երեք գռոշանոց օպերա»

Բապս՝ «Չառլեի մորաքույրը»

Ֆիլմագրություն

1983 – Տաքսի-տաքսի (ֆիլմ-բեմադրություն) – Կնյազ

1981 – Ատամնաբույժն արևելյան – Նիկո

1963 – Ճանապարհ դեպի կրկես – Աշոտ

1956 – Պատվի համար – Սուրեն Էլիզբարով

1949 – Արարատյան դաշտի աղջիկը – Գրիգոր




Լրահոս