Հրդեհ Կարկաչան ռեստորանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 26-ին, ժամը 12.57-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի-Երեւան ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում` “Կարկաչան” ռեստորանի շոգեբաղնիքում: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բենիամին գյուղի “Կարկաչան” ռեստորանին պատկանող շոգեբաղնիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.08-ին, մարվել` 14.28-ին: Այրվել են երկհարկանի շինության առաջին հարկը (60 քմ) եւ երկրորդ հարկում մեկ սենյակ (20 քմ):




Լրահոս