Արա Աբրահամյանը կփորձի քաղաքականություն մտնել ուրիշների «հաշվին» (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի քաղաքական դաշտը, կարելի է ասել, նոր-նոր է ձեւավորվում, քանի որ մեր երկրում իրավիճակ է փոխվել, եւ ինչպես կասեր Տիգրան Կարապետյանը՝ կարիք կա հասկանալու, թե ով է ընդդիմություն, ով իշխանություն եւ ով կենտրոնամետ: Ու այս առումով հատկապես հետաքրքիր է քաղաքական նոր ուժերի պահվածքը:

Օրինակ՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, որ մտադիր է կուսակցություն բացել (արդեն նախաձեռնություն է հիմնադրել), իր առջեւ խնդիր է դրել խորհրդարանական ընտրություններում 50 տոկոս +1 քվե ստանալ: Ասել է թե՝ նա իշխանություն է ուզում ձեւավորել Հայաստանում կամ գոնե իշխանությունից 50 տոկոս մասնաբաժին ստանալ: Որքանո՞վ կհաջողվի Աբրահամյանին հասնել այդ նպատակին, դժվար է ասել:

Նա, ամենայն հավանականությամբ, դաշինք կկազմի վերածնված «Օրինաց երկիր» կուսակցության հետ՝ որպես «Վերածնունդ» նորաստեղծ կուսակցության եւ Հայաստանի դեմոկրատական կուսակցության հետ, որի նախագահը Արամ Սարգսյանն է: Առայժմ նրա դաշնակիցները նշվածներն են: Այդ գործում դեռ առաջընթաց չկա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Թամարա Միքայելյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս