ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը խիստ քննադատության է ենթարկել Թուրքիային: Yahoo News-ը հայտնում է, որ նա Ստամբուլում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը մասնավորապես ասել է, որ Թուրքիան չի կարողանում խոսքի ազատության ճիշտ օրինակ սահմանել:
Բայդենն այս կերպ է արձագանքել Թուրքիայում այն գիտնականների ձերբակալությանը, որոնք իշխանություններից պահանջել էին չհալածել քրդերին: Բացառիկ երևույթ է, երբ Վաշինգտոնը քննադատում է ՆԱՏՕ-ում իր գլխավոր դաշնակիցներից մեկին: