Թբիլիսյան խճուղում այրվել է ավտոներկերի խանութ-պահեստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 26-ին, ժամը 06.10-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Շամպայն Գինիների գործարանի մոտակայքում այրվում է մեկ հարկանի շինություն: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.23-ին, մարվել` 06.47-ին: Թբիլիսյան խճուղու թիվ 25/7 հասցեի մոտակայքում ամբողջությամբ այրվել է ավտոներկերի խանութ-պահեստ՝ 30 քմ:




Լրահոս