«Դար 21»-ը փակվո՞ւմ է. խմբի ղեկավարը հավասարակշռությունը կորցրել է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է «ՄԿՌ մեդիա-Արմենիա» ընկերությունների խմբի ղեկավար Տիգրան Հակոբյանից մեկնաբանություն ստանալ «Դար 21» հեռուստաընկերության փակվելու հնարավորության մասին վերջին օրերին շրջանառվող լուրերի առնչությամբ: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանի ընտանիքին պատկանող «Դար 21» հեռուստաընկերությունն անցած տարվանից ընդգրկված է «ՄԿՌ մեդիա-Արմենիա»-ի կազմում:

Հարցը լսելուց հետո Տիգրան Հակոբյանը, հավասարակշռությունը կորցնելով, սկսել է գոռգոռալ լրագրողի վրա, իրեն թույլ տալով նաեւ վիավորական արտահայտություններ: Զազրելին այն է, որ նման վարք դրսեւորող անձը թերուս օլիգարխ կամ պատգամավոր չէ, այլ մի մարդ, որը երկար տարիներ լրագրող է եղել, ղեկավարել է ՀՀ «Հեռուստառադիոպետկոմը», «Արմենպրես» լրատվական գործակալությունը եւ այսպես շարունակ: Արդյոք նա որպես լրագրող աշխատելիս նման վերաբերմունք է ակնկալել նրանցից, ում հարց է տվել: Թերեւս պատասխանն ավելի խոսուն է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս