Գյուղապետը մնացել է առանց ավագանի ու չի կարողանում հաստատել համայնքի բյուջեն. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Շիրակավանի գյուղապետը 2015թ.-ից մնացել է առանց ավագանի ու չի կարողանում հաստատել համայնքի բյուջեն։ Մեր տեղեկություններով՝ ավագանու անդամներից մեկը մեկնել է խոպան, մյուսը դեռևս 2013թ. մեկնել է պայմանագրային ծառայության, իսկ 2015թ. նոյեմբերին էլ մահացել է մեկ ուրիշը։ Մնացել է ավագանու 2 անդամ, որոնք, սակայն, չեն կարող քվորում ապահովել։

Մեզ տեղեկություններ էին հասել, թե առանց ավագանու մնացած գյուղապետը, ստիպված, նախորդ տարվա բյուջեով է աշխատում։ Դիմեցինք Շիրակավանի գյուղապետ Մարատ Մկրտչյանին։ Նա նշեց, որ դեռևս դեկտեմբերին դիմել են կառավարություն, որպեսզի իրենց համայնքում արտահերթ ընտրություն նշանակեն, իսկ առայժմ, այո, աշխատում են նախորդ տարվա բյուջեով և որևէ շարժ չեն կարողանում անել։ Համայնքում նոր ընտրություններ դեռ չեն նշանակվել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս