![](https://armlur.am/wp-content/uploads/2015/08/neymar.jpg)
Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Իսպանիայի առաջնության առաջիկա տուրի` «Մալագա»-ի դեմ հանդիպումը:
Բրազիլացին մկանային վնասվածք է ստացել ուրբաթ օրը կայացած մարզման ընթացքում: Կատալոնական ակումբի ներկայացուցիչները, սակայն, կարծում են, որ թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն չպետք է ռիկսի գնա և վերջինիս թողնի պահեստայինների նստարանին: