Կանադայի Սասկաչևան նահանգի Լա-Լոշ գյուղի դպրոցում կրակ բացած դպրոցականը սպանել է իր եղբայրներին և քաղաքապետի 23-ամյա դստերը, ով ուսուցչուհի էր աշխատում դպրոցում, փոխանցում է Associated Press-ը:
Քաղաքապետը հաստատել է, որ իր 23-ամյա դուստրը դպրոցականի զոհերից մեկն է դարձել: Նա նաև հայտարարել է, որ ուսումնական հաստատությունում կրակ բացելուց առաջ հանցագործը տանը սպանել է իր 2 եղբայրներին:
Ոստիկանությունում հայտնել են, որ հրաձգության զոհ է դարձել 4 մարդ: