
Ինչպես հայտնում է Daily Mail-ը՝ զբոսանավը, որն այրվել է թուրքական Ֆեթհիյե առողջարանի նավահանգստում, ենթադրաբար պատկանում է ռուս գործարարին:
Զբոսանավի սեփականատիրոջ անունը չի նշվում, հայտնի է միայն, որ նա ՌԴ քաղաքացի է:
«Թագուհի Աննա» 27-մետրանոց զբոսանավը կառուցվել է 2009թ., այն շարժվում էր Միացյալ Թագավորության դրոշի ներքո և արժեր մոտ 6 մլն դոլար: