
Մայիսի 27-ին, ժամը 18.58-ին ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Կապան ավտոճանապարհի 24-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է անանցանելի: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 20.27-ի դրությամբ հրշեջ-փրկարարների և Մեղրի ՃՇՇՁ ՍՊԸ-ի աշխատակիցների ուժերով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: