Մայիսի 27-ին` ժամը 19.08-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արթիկ–Պեմզաշեն ավտոճանապարհի 1-ին կմ-ում տեղի է ուեցել ՃՏՊ. կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում ՎԱԶ 2106 մակնիշի 14LL838 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդ` 1953թ. ծնված Շավարշ Զուռնաչյանը արգելափակվել է մեքենայի մեջ: Հրշեջ-փրկարարները դուրս են բերել վարորդին, ով հոսպիտալացվել է Արթիկ քաղաքի ԲԿ: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: