Պենտագոնում մեղադրում են Թուրքիային՝ ԻՊ դեմ ոչ բավարար ջանքերի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ իշխանությունները ոչ բավարար են համարում Թուրքիայի ջանքերը՝ ԻՊ դեմ պայքարում, փոխանցում է Reuters-ը՝ հղում անելով Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերի հայտարարությանը:

«Թուրքիան մեր գործընկերն է և ՆԱՏՕ-ի դաշնակիցը: Մենք աջակցում ենք նրան: Մենք Թուրքիայի կողմնակիցն ենք՝ վերջինիս տարածքների պաշտպանության հարցում: Սակայն իրականությունն այսպիսինն է. Թուրքիան երկար սահման ունի Իրաքի և Սիրիայի հետ, և նրա միջոցով 2 ուղղությամբ ներթափանցում են արտասահմանցի զինյալներ»,-հայտարարել է Քարթերը:

Պենտագոնի ղեկավարն ընդգծել է, որ «թուրքերը կարող են անել ավելին՝ ԻՊ դեմ պայքարի համար»:




Լրահոս