Քայլեր են ձեռնարկվում հիվանդության դեմն առնելու համար. Հովհաննես Մկրտչյանը` տարածվող դաբաղ հիվանդության մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը ներկայացրեց երկրում առկա անասնահամաճարակային իրավիճակն ու խնդիրները՝ մասնավորապես ՀՀ-ից ՌԴ կենդանական ծագման մթերքի արտահանմանը:

Մկրտչյանը, խոսելով Հայաստանում դաբաղ հիվանդության տարածման մասին, ասաց, որ հիվանդությունը Թուրքիայից օդակաթիլային ճանապարհով է ներթափանցել Հայաստան եւ այն նոր տեսակի է:

«Սա դաբաղի նոր տեսակ է, և հիվանդությունը գրանցվելուց հետո մեր լաբորատորիայում իրականացված հետազոտությունից հետո նմուշառումն ուղարկել ենք ՌԴ-ի կենդանիների առողջության գիտահեազոտական ինստիտուտ, որպեսզի հասկանանք, թե այդ նոր տիպն է, թե՞ առավել հայտնի տիպը: Պատասխանը ստացել ենք հունվարի 14-ին, որով հաստատվել է, որ հարուցիչը հիվանդության նոր տեսակն է»,- ասաց նա:

Հովհաննես Մկրտչյանը պնդմամբ հիվանդության առկայության մասին գյուղնախարարությունը չի թաքցրել:

Անդրադառնալով ՌԴ-ի կողմից Հայաստանից ներմուծվող կաթնամթերքի եւ մսամթերքի արգելքին` Մկրտչյանն ասաց, որ այն տարածվում է միայն ՌԴ կենդանիների մուտքի վրա:




Լրահոս