
Մայիսի 28-ին` ժամը 11.23-ին քաղաքացի Գորոյանից “911” ծառայությանը ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում իրեն պատկանող անասնագոմում, ս/թ մայիսի 23-ին սատկել են 4 խոշոր եղջերավոր անասուն:
Դեպքի մասին տեղյակ են պահվել ՃԿԿ-ում գյուղատնտեսության նախարարության պատասխանատուներին, գյուղապետին և Շիրակի մարզի “Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայության կենտրոն” ՊՈԱԿԻ տնօրինությանը: