Պարտություն չկրած 27-ամյա բրիտանացի Թայսոն Ֆյուրին, ով 2015թ. դարձավ տարվա բռնցքամարտիկ՝ ամերիկյան հեղինակավոր The Ring Magazine ամսագրի վարկածով, համարում է, որ սուպերծանր քաշային կարգով WBC չեմպիոն ամերիկացի Դեոնտե Ուայլդերի դեմ մարտը 100 տարվա մեջ ամենախոշոր իրադարձությունը կլինի:
Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 28-ին Գերմանիայում Ֆյուրին հաղթանակ տարավ ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի հետ մարտում:
«Դա կլինի 100 տարվա մեջ ամենամեծ մարտը: Վերջին անգամ ե՞րբ էին ռինգ բարձրացել 2 անհաղթ հսկաներ և մենամարտել միմյանց դեմ: Մեկը Միացյալ Թագավորությունից, մյուսը՝ Միացյալ Նահանգներից: Երկուսն էլ գեղեցիկ, երիտասարդ և պարտության չկրած»,-ասել է Ֆյուրին:
«Ես 27 տարեկան եմ, և ինձ աշխարհի բացարձակ չեմպիոն եմ համարում»,-հավելել է նա: