
Մայիսի 27-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Հայաստանում ԱՄՆ ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին:
Քաղաքապետ Սամվել Բալասանյանը նախ ողջունեց դեսպանին և վերջինիս խնդրանքով ներկայացրեց քաղաքում վերջին շրջանում կատաված աշխատանքները, առանձնահատուկ կանգ առնելով հունիսի 30 ին նախանշված “Գյումրին 2013թ ԱՊՀ մշակութային մայրաքաղաքե ծրագրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքների կազմակերպչական մասի վրա: Օգտնվելով առիթից Սամվել Բալասանյանը պաշտոնապես հրավիրեց Ջոն Հեֆֆերնին և նրա տիկնոջը ներկա գտվելու միջոցառումների բացման հանդիսավոր արարողությանը, ինչը և ընդունվեց դսպանի կողմից: Այնուհետև կողմերն քննարկեցին մի շարք այլ հարցրեր ինչպիսիք են օրինակ Գյումրու թատրոնի հին շենքի վերականգնման համար հնարավոր ֆինանսական միջոցներ հայթայթելը: Այս կապակցությամբ դեսպանը քաղաքապետի հետ կիսվեց իր գաղափարներով:
Նույն օրը Գյումրու քաղաքապետն ու Հայաստանում ԱՄՆ ի արտակարգ և լիազոր դեսպանը ներկա գտնվեցին “Հետքերով որբերի հայոց” լուսանկարների ցուցադրությանը, որն անցկացվեց Գյումրու “Թռչունյան տուն” մանկատանը: