Կիսապաշտպան Ռոման Շիրոկովը հայտնում է, որ երկկողմանի համաձայնությամբ խզել է «Սպարտակ»-ի հետ պայմանագիրը և ստացել է ազատ գործակալի կարգավիճակ:
«Այսօր մենք ստորագրեցինք պայմանագիրը խզելու մասին փաստաթուղթ՝ երկկողմ համաձայնությամբ: Ես շնորհակալ եմ «Սպարտակ» ֆուտբոլային ակումբին: Այս պահից գտնվում եմ ազատ գործակալի կարգավիճակում և սկսում եմ նոր թիմի փնտրտուքներ», – նշում է Շիրոկովը:
34-ամյա ֆուտբոլիստը ռուսական ակումբ էր տեղափոխվել 2014 թվականին, այնուհետև վարձակալությամբ հանդես է եկել «Կրասնոդար»-ում: