Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է.
«Սիրելի՛ համաքաղաքացիներ,
Հայպետհիդրոմետ ծառայության տվյալների համաձայն, այսօր, հունվարի 23-ի երեկոյան ժամերից Երևանում սպասվում են ձյան տեսքով տեղումներ, որոնք կշարունակվեն մինչև հունվարի 26-ի ցերեկը: Առաջիկա օրերին սպասվում է նաև ջերմաստիճանի կտրուկ նվազում մինչև -17 աստիճանի: Հաշվի առնելով այս հանգամանքը, Երևանի քաղաքապետարանի համապատասխան բոլոր ծառայությունները կաշխատեն արտակարգ ռեժիմով՝ փորձելով առավելագույնս մեղմել տեղումներով պայմանավորված քաղաքացիներին պատճառվող հնարավոր անհարմարությունները։
Հարկ է նշել, որ թե՛ ձնամաքրման, թե՛ ճանապարհների երթևեկելի հատվածներն աղի և ավազի խառնուրդով մշակման աշխատանքները կիրականցվեն համաձայն նախապես հաստատված ընթացակարգի։
Այնուհանդերձ, երթևեկի հնարավոր դժվարություններից զերծ մնալու նպատակով, հորդորում ենք մեր քաղաքացիներին լինել ավելի զգոն և ուշադիր, պահպանելով ձմեռային երթևեկության բոլոր կանոնները։
Կոչ ենք անում նաև առաջացող հարցերի և խնդիրների մասին տեղեկացնել Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծ» հեռախոսահամարների /514-152, 514-187, 514-236, 1-08/ կամ վարչական շրջանների ֆեյսբուքյան էջերի միջոցով:
Եղանակային փոփոխությունների արդյունքում հնարավոր անհարմարությունների լուծման հարցում ակնկալում ենք մեր համաքաղաքացիների օժանդակությունն ու ըմբռնումով մոտեցումը»։