«Ինտեր»-ը մտադիր է «Չելսի»-ից առաջ ընկնել և ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Էզեկիել Լավեսին:
Իտալական ակումբը բարելավել է արգենտինացի հարձակվողի պայմանագրի պայմանները. առաջարկում են 3.5 մլն եվրո աշխատավարձ և 2-ամյա պայմանագիր՝ այն ևս մեկ մրցաշրջան երկարաձգելու հնարավորությամբ:
Ավելի վաղ նշվում էր, որ Լավեսին բանակցություններ է անցկացրել «Չելսի»-ի հետ: