ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Գլխավոր Ասամբլեայում երկրների ցուցակ է ներկայացրել, որոնք զրկվել են ձայնի իրավունքից, քանի որ չեն վճարել անդամավճարները:
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, ցուցակում ներառված է 15 երկիր, որոնց թվում՝ Լիբիան, Դոմինիկյան Հանրապետությունը, Սենտ-Վինսենթը և Գրենադինները, Բուրունդին, Բահրեյնը, Մալին ու Իրանը: Պարտքերը չվճարած երկրների ցուցակում է հայտնվել Վենեսուելան՝ 3 մլն դոլար պարտքով:
Ծանր քաղաքական և տնտեսական իրավիճակում գտնվող Եմենին, Սոմալիին, Կոմորյան կղզիներին, Գվինեա-Բիսաուին, Սան-Թոմեին և Պրինսիպիին որոշել են չզրկել ձայնի իրավունքից՝ չնայած պարտքերին: