Բնականաբար, մուծելու ենք տուգանքը. Արմեն Աշոտյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որով անդրադարձել է այսօր՝ մայիսի 28-ին, իր և ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ծառայողական մեքենաների ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքին: 

Ստորև ներկայացնում ենք գրառումը. 
“ՕՐԵՆՔԻ ԱՌՋԵՎ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ԲՈԼՈՐԸ  Այսօր Հանրապետության օրվա առթիվ 
Սարդարապատում տեղի ունեցող միջոցառմանը մասնակցելու նպատակով ես և ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շտապում էիք, ինչի պատճառով մեր մեքենաները խախտել են երթևեկության կանոնները և գերազանցել թույլատրված արագությունը: Գագիկ Շամշյանի անողոք տեսախցիկը, ճանապարհին տեղադրված արագաչափի հետ միասին, ֆիքկսել են դա: Բնականաբար, մուծելու ենք տուգանքը: Վստահաբար` մեր, և ոչ թե վարորդների գրպանից, քանի որ շտապելու մեղավորը մենք էինք: Ափսոս, որ տուգանքների մի մասը չի ուղղվելու Արմավիրի համայնքներին: Կարծում եմ, ապագայում կարելի է առաջարկել, որ նման տուգանքներից գոյացած գումարից մասնաբաժին ուղղվի այն համայանքների արտաբյուջետային հաշիվներին, որտեղ գրանցվել է խախտումը: 
ՕՐԵՆՔԻ ԱՌՋԵՎ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ԲՈԼՈՐԸ:”




Լրահոս