Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած ֆուտբոլի «Զարգացման գավաթ» 12-րդ միջազգային մրցաշարում Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը ելույթն ավարտել է հաղթանակով:
Վերջին խաղում Արթուր Ոսկանյանի գլխավորած թիմը հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել է մոլդովացիներին: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով:
Հիշեցնենք, որ նախորդ 4 խաղերում Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել էր Ռուսաստանին (0:3), Իսրայելին (0:1) ու Լատվային (1:2) եւ ոչ ոքի խաղացել Լիտվայի (0:0) հետ: