Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պատրաստվում են ավիաբազաներ հիմնել Սիրիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ և ԱՄՆ զինծառայողները սկսել են Սիրիայի հյուսիս-արևելքում միմյանցից մոտ 50 կմ հեռավորության վրա ավիաբազաներ հիմնելու աշխատանքները. փոխանցում է The Times-ը:

Ինչպես հայտնել են պարբերականին ամերիկյան հետախուզությունում, ռուս զինծառայողներն ընդլայնում են իրենց ներկայությունը Էլ-Քամիշլի քաղաքի լքված միջազգային օդանավակայանում, որը վերահսկվում է սիրիական կառավարական ուժերի կողմից:

Հետախուզության ներկայացուցիչների խոսքով՝ ռուս մասնագետներն արդեն ընտրել են պաշտպանական համակարգերի տեղակայման համար վայրերը՝ սիրիական սահմանին թուրքական բանակի հնարավոր գործողությունների պաշտպանության նպատակով:

Իր հերթին Stratfor-ը հայտարարել է, որ Պենտագոնը առաջին ավիաբազան է հիմնում Սիրիայում քրդերի կողմից վերահսկվող տարածքում:

Ավելի վաղ Fox News-ը հայտնել էր, որ Վաշինգտոնում անհանգստացած են ռուսական նոր ավիաբազաների հնարավոր ստեղծմամբ:




Լրահոս