
Մայիսի 28-ին, ժամը 11.47-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ալիխանյան եղբայրներ փողոցի թիվ 5 շենքի 23-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարար ջոկատը: Փրկարարները բացել են դուռը եւ հյուրասենյակի հատակին վատառողջ վիճակում հայտնաբերել են 1930թ. ծնված Գարեգին Օգսուզյանին, ում շտապօգնության բժիշկները հոսպիտալացրել են “Արմենիա” բժշկական կենտրոն: Դեպքի վայրում են գտնվել նաեւ ոստիկանության աշխատակիցները: