
Այսօր՝ մայիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:15-ի սահմաններում Երևան-Տաշիր ավտոճանապարհի 168-րդ կմ-ին բախվել են “Opel Astra” մակնիշի 23 DD 414 և “Opel Vectra” մակնիշի 08 ՏՏ 864 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի մահացել է, իսկ 8 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Տաշիրի բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է վարորդների, մահացածի և վիրավոր անձանց ինքնությունը: