Երեխաների իրավունքները՝ ՄԱԿ-ի պայմանագրային մարմնի ուշադրության կենտրոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 29-ից Հայաստանի երեխաների իրավունքների իրավիճակը մանրազնին քննության է ենթարկվելու ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի (CRC) կողմից: Հայաստանը՝ որպես ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 193 անդամներից մեկը, այս ոլորտի իր գործունեության համար Կոմիտեի 18 անկախ փորձագետների առաջ ենթակա է պարբերական հաշվեքննության: Հայաստանը զեկույցներ է ներկայացնելու նաև Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային կից` զինված հակամարտություններին երեխաների մասնակցությանը վերաբերող կամընտիր արձանագրության ու Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի` մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին կամընտիր արձանագրության մասերով:
Մայիսի 29-ին՝ ժամը 10:00-ից 13:00-ը և ժամը 15:00-ից 18:00-ը, իսկ մայիսի 30-ին՝ ժամը 10:00-ից 13:00-ը, Կոմիտեն (CRC) ծավալելու է երկխոսություն հայկական պատվիրակության հետ՝ երկրում երեխաների իրավունքների հանրայնացման ու պաշտպանության հետ կապված հարցերի շուրջ:
Հայաստանի կառավարությունն արդեն իսկ իր պարտավորությունների կատարման մասին զեկույց է ներկայացրել: Զեկույցներ են ներկայացրել նաև մի շարք ոչ կառավարական կազմակերպություններ:
Հեղինակ: 
“Փաստինֆո”




Լրահոս