«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ նախօրեին ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն ու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել եւ առանձնազրույց են ունեցել: Երեկ փորձեցինք Հ. Բագրատյանից պարզել, թե որն է եղել իր եւ վարչապետի հանդիպման նպատակը, ու, առհասարակ, ինչ են քննարկել: «Վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ առանձին հանդիպում չի եղել: Պարզապես եղել է կարճատեւ զրույց խորհրդարանի դահլիճում՝ ընդմիջումից հետո»,-մեզ հետ զրույցում նշեց պատգամավորը՝ չցանկանալով մանրամասնել, թե այդ կարճատեւ զրույցի ժամանակ ինչ են քննարկել: Հիշեցնենք, որ Տ. Սարգսյանը մշտապես վախեցած է Բագրատյանի քննադատություններից եւ անգամ ԼՂՀ վարչապետի միջոցով էր փորձել հարաբերությունները կարգավորել, ինչը չէր ստացվել: Հետաքրքիր է՝ այս անգամ կարողացե՞լ է համոզել Բագրատյանին՝ խնայել իրեն:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ