Աշխարհն ավելի հետաքրքիր և բազմազան է, քան մենք կարծում ենք: Ամեն օր ինչ-որ նոր բան է տեղի ունենում:
Անսովոր փաստեր՝ ողջ աշխարհից:
Իսկ դուք գիտեի՞ք, որ.
Կոլիբրիները իրենց բույնը հյուսում են՝ օգտագործելով սարդոստայնը:
Պերուում՝ Լա-Ռինկոնադա քաղաքից ոչ հեռու, կա ոսկե հանք, որտեղ մարդիկ աշխատում են անվճար՝ 30 օրով: Իսկ 31-րդ օրը նրանց թույլատրվում է վերցնել այնքան հանքաքար, որքան կարող են տանել իրենց ուսերի վրա:
Ճապոնիայում մարդկանց մի ամբողջ դաս է առաջացել, որոնց անվանում են «կիբերագործներ»: Այս մարդիկ գրեթե բնակվում են ինտերնետ սրճարաններում, քանի որ դա ավելի էժան է բնակարանի վարձակալությունից:
Մակեդոնացի լրագրող Վլադո Թանեսկին, ով հոդվածներում գրում էր սերիական մարդասպանի մասին, հետագայում հենց այդ նույն հանցագործն է դուրս եկել: Նա կյանքն ավարտել է ինքնասպանությամբ:
Բրինձը պարտադիր չէ աճեցնել ջրի մեջ:
Հայտնի ոսկերիչ Հարրի Ուինսթոնը որոշել է Սմիթսոնովսկի ինստիտուտին հանձնել 45,52-կարատանոց ադամանդը՝ այն ուղարկելով ավիափոստով:
Քրիս Հեդֆիլդի խոսքով՝ բոլոր տիեզերագնացները միզում են թռիչքից առաջ: Այսպիսով՝ նրանք հարգում են Յուրի Գագարինի հիշատակը, ով նույնպես նման կերպ է վարվել:
Երկվորյակները, ում բաժանել են և որդեգրել ծնունդից հետո, զուգադիպությամբ ստացել են Ջեյմս անունը: Երկուսն էլ ամուսնացել են Լինդա անունով կանանց հետ, ապա բաժանվել և նորից ամուսնացել: Երկվորյակների երկրորդ կանանց անունը նույնպես համընկնում էր: Ինչպես նաև նրանց որդիների, նույնիսկ շների անունները:
2003թ. Իրաք ներխուժումը ստացավ «Operation Iraqi Liberation» («Իրաքի ազատագրման հարցով օպերացիա») անվանումը: Սակայն քանի որ առաջին տառերը երկիմաստ էին՝ «OIL», այսինքն՝ նավթ, որոշվեց այն անվանել «Operation Iraqi Freedom» («Իրաքի ազատության օպերացիա»):