Կառավարությունը հերթական շոուն է սկսել. տեղեկատվական տեխնոլոգիաների մեծ մասնագետ ու ջատագով Տիգրան Սարգսյանի նախաձեռնությամբ գործարկվել է «e-Guillotine բիզնես գործընթացների եւ դրանք սահմանող իրավական ակտերի շտեմարան», որը նախատեսում է օրենսդրության մշակմանը ներգրավել նաեւ բնակչությանը: Դեռեւս պաշտոնապես հայտնի չէ` այդ ծրագրի վրա որքան գումար է ծախսել կառավարությունը, բայց ակնհայտ է, որ տեղի է ունենում ֆինանսական միջոցների հերթական վատնում, որովհետեւ իշխանություններն ավելի մեծ գումար են ծախսում իրենց պրոպագանդայի, քան բուն գործընթացների վրա: Ու պատահական չէ, որ երեկ մամուլում արդեն «e-Guillotine»-ի իրազեկման թերթիկներ էին հայտնվել: Հետաքրքիր է՝ Տիգրան Սարգսյանն իր արած քայլերի արդյունավետությունը պատկերացնո՞ւմ է:
ՇՈՈՒԻ ՄԱՍՆԱԳԵՏ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ