Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ իշխանական դաշտում որոշում է կայացվել կրճատել իրենց տիրույթում գործող լրատվամիջոցներից շատերի ֆինանսավորումը: Այդ որոշումը վերաբերելու է լրատվական դաշտում երկրորդական-երրորդական դեր ունեցող էլեկտրոնային կայքերին, որոնք ընտրություններից առաջ աճել էին սնկի նման: Սերժ Սարգսյանի մերձավոր թիմն արդեն անիմաստ է համարում այդ նպատակով գումարներ վատնելը, քանի որ առջեւում չորս տարի շարունակ ընտրություններ չկան, հետեւաբար չկա նաեւ նման լայնածավալ քարոզչության կարիք:
ՓԱԿՎՈՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ