
«Ունենալով նույն քանակի դատավորներ, Էստոնիայում գործող դատավորների վարույթում քննվող գործերի քանակը շուրջ կիսով չափ պակաս է Հայաստանի համեմատությամբ, ինչը, անշուշտ, ապահովում է դատավորների աշխատանքի առավել արդյունավետությունը»:
Վճռաբեկ դատարանի նախագահը կարծես թե փորձում է խեղաթյուրված ներկայացնել պատկերը: Այո՛, գուցեեւ Էստոնիայում գործող դատավորների վարույթում քննվող գործերի քանակը շուրջ կիսով չափ պակաս է Հայաստանի համեմատությամբ, սակայն դա կարող է լինել պարզապես նրանից, որ Հայաստանի դատարանները հաճախ արդար որոշումներ չեն կայացնում, եւ դիմողները ստիպված կրկին դիմում են՝ ի հայտ եկած այլ հանգամանքներով, արդյունքում ստացվում է, որ դատավորների համար աշխատանքի ծավալը կրկնակի ավելանում է: Իսկ դատավորների աշխատանքի արդյունավետության հետ վճռաբեկ դատարանի նախագահի ասածը որեւէ կապ չունի: