
«Ես կարծում եմ, որ գազի գնի հետ կապված բոլոր հարցերին այսօր հանրապետության վարչապետը պատասխանեց ԱԺ պատգամավորների համար: Այս պահին ես կարծում եմ, որ դա (իմ ասելիքը) կոռեկտ չի լինի»:
ՀՀԿ-ում սերնդափոխությունը եթե լինում էլ է, ապա տարօրինակ կերպով. աթոռներին նստելու համար փոխարինում են նախորդներից ավելի արժանավորները եւ պահպանողական կուսակցության ավանդույթները պահպանողներն ու շարունակողները: Ահա եւ նա՝ ֆինանսների նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանը, հայտարարում է, թե ասելիք չունի, քանի որ Հայաստանի տնտեսակազմաքանդիչ Տիգրան Սարգսյանն արդեն ամեն ինչ ասել է: Երբ խոսում է վարչապետը, նախարարները պետք է լռեն, քանի որ 7 տոկոս տնտեսական աճ ունեցող մեր երկրում ասելիք չունեցող նախարարների գործը միայն վարչապետի կամակատարը լինելն ու «ատկատներից» բաժին ունենալն է: