1947 թվականի հունվարի 25-ին է մահացել ամերիկացի գանգստեր Ալֆոնս Գաբրիել «Ալ» Կապոնեն: Նա ծնվել է 1899 թ. հունվարի 17-ին:
Ալ Կապոնեն կահույքային բիզնեսի ծածկի տակ Չիկագո է մատակարարել ալկոհոլային խմիչքներ այն ժամանակներում, երբ ԱՄՆ-ում գործել է չոր օրենք։ Բացի այդ Կապոնեն զբաղվել է նաև ծանրակշիռ քաղաքական գործիչներին կաշառքներ բաժանելով և կավատությամբ։ Չնայած իր անօրինական գործունեություններին` Կապոնեն եղել է նշմարելի քաղաքական գործիչ, քանի որ զուգահեռորեն զբաղվել է բարեգործություններով` ժողովրդի շրջանում ձեռք բերելով «Մեր ժամանակների Ռոբին Հուդ» որակավորումը։
Կապոնեի մասին նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր։ Դրանցից առավել նշանավոր են Հովարդ Հոուքսի 1932 թ. նկարահանված «Սպիով դեմքը» (Ալ Կապոնեի դերում Պոլ Մունի) և Բրայան դե Պալմայի 1987 թ. նկարահանված«Անձեռմխելիները» (Ալ Կապոնեի դերում` Ռոբերտ Դե Նիրո, դերերում`Շոն Քոնների, Քևին Քոսթներ):
Հայտնի գանգստեր, հանցախմբի պարագլուխ Ալ Կապոնեն ժամանակին փոխել է Ամերիկայի ճակատագիրը: Եվ դա ոչ միայն երկրի քրեական կյանքում, այլև Ամերիկայի ճակատագիրն ընդհանրապես: Հիշեցնենք 1920-ականների քրեական այս հեղինակության կյանքը: Ալ Կապոնեի համառոտ կենսագրությունը Ավագ Ալը ծնվել է 1899 թվականի հունվարի 17-ին Նեապոլում` վարսահարդար Գաբրիել Կապոնեի և նրա կնոջ` Թերեզայի ընտանիքում: Ալն ընտանիքի 4-րդ երեխան էր: Կապոնեի հայրը Նեապոլում ապրել չէր ցանկանում, այդ ժամանակ էլ նա ընտանիքի հետ մեկնեց Ամերիկա, ինչպես վարվում էին շատերն այդ ժամանակահատվածում:
Նրանք բնակություն հաստատեցին Նյու-Յորքի Բրուքլինյան թաղամասում: Սակայն Գաբրիելի ամերիկյան երազանքը կոտրվեց հենց այն ժամանակ, երբ նա հասկացավ, թե ինչ արժե կյանքն այդ երկրում: Կապոնեի ընտանիքը ծայրաստիճան աղքատության մեջ էր ապրում. հազիվ ծայրը ծայրին էին հասցնում: Արդեն 6-րդ դասարանում Կապոնեն անցավ աշխատանքի տեղի գինետանը` որպես բեռնող: Սակայն աշխատանքի դիմաց չնչին գումարներ էր ստանում, իսկ երիտասարդ ապագա գանգստերը ցանկանում էր շատ արագ առյուծի բաժին իրենով անել: Նրան փողոցային հեղինակությունները մեծ սիրով «աշխատանքի ընդունեցին» երիտասարդական բանդայում:
Իր զորեղ կազմվածքի շնորհիվ Ալ Կապոնեն իրեն հպարտ էր զգում մանր փողոցային բանդաների անդամների հետ բախումների ժամանակ: Իրենց բանդային հետևում էին ավագ հեղինակությունները, ովքեր նույնպես բավականին երիտասարդ էին: Տղաներն ընդամենը 14-15 տարեկան էին: Նրանք էլ իրենց հերթին ենթարկվում էին իրենցից տարիքով մեծ հեղինակություններին: Եվ այս քարկապի ծայրին ամեն բան առնչվում էր քրեական հզոր հեղինակությունների հետ, ովքեր այդ ժամանակահատվածում փող էին շորթում ամեն տեղից:
Բանդայի ամենաերիտասարդ ճյուղը, որում էլ գտնվում էր Կապոնեն, զբաղվում էր գողությամբ, ավազակային հարձակումներով, հաճախ, անգամ, սպանություններով: Քրեորեն ձեռք բերված եկամտի 30%-ը երիտասարդները հանձնում էին ավագներին, նրանք էլ իրենց հերթին ավելի բարձր գտնվողներին` իրենց մոտ պահելով որոշակի տոկոսներ: Վերջիվերջո անչափահասների բանդայի կողմից վաստակած յուրաքանչյուր քրեական դոլարից 10%-ն անցնում էր հանցավոր ընտանիքին, որոնց հովանու ներքո գտնվում էին տղաները:
Չափահաս դառնալու տարիքում Ալ Կապոնեին նկատեց բանդայի պարագլուխը, ով ղեկավարում էր Նյու- Յորքում գտնվող հանցավոր ընտանիքին` Ֆրենկ Այալեին և նրա տղաներին: Ֆրենկը, ըստ երևույթին, փնտրում էր ճարպկորեն և անսահման ստել կարողացող մեկին իր բարերից մեկում աշխատելու համար: Դա այն բարերից մեկն էր, որտեղ հավաքվում էին ամենասարսափելի հանցագործները, և որտեղ չէին այցելում գործարարներ, քրեական հեղինակություններ: Սա այն վայրերից մեկն էր, որոնք նախատեսված են հատուկ խուլիգանների համար: Մարդիկ, ովքեր հավաքվում էին այստեղ, խմում էին, մարմնավաճառների էին վարձում, ծեծ ու ջարդ հրահրում: Գրեթե ամեն օր այստեղ սպանություն էր տեղի ունենում: Հանցագործները հարբելով մորթում էին, սպանում իրար: Ֆրենկ Այալեի աչքի տակ Ալ Կապոնեն էր: Նրանում անկոտրուն ուժ էր զգացվում: Եվ ոչ միայն ֆիզիկական, այլև ենթագիտակցորեն ստեղծված ինչ-որ ուժ: Ֆրենկն առաջարկեց Կապոնեին զբաղեցնել բարի ղեկավարի պաշտոնը:
Կապոնեն համաձայնվեց: Աշխատանքային առաջին շաբաթվա ընթացքում այցելուները դադարեցին «դեբոշներ» սարքել: Ալ Կապոնեն խիստ պատժում էր մեղավորներին: Նա «դեբոշ» սարքողների դեմքը «ծեծված մսագունդ» էր դարձնում: Նրան սկսեցին հարգել, և հենց այդ ժամանակ էլ նա ձեռք բերեց «Մեծն Ալ» անունը: Քրեական բոսսը 1921 թվականին Ֆրենկ Այալեին այցելության է գալիս ընկերը Չիկագոյից` ևս քրեական աշխարհից, Չիկագոյի մաֆիայի բոսսերից մեկը` Ջոննի Տորրիոն: Նա Չիկագոյի քրեական ընտանիքներից մեկի հետ լուրջ խնդիրներ ուներ: Տորրիոյին անհրաժեշտ էր մեկը, ով կկարողանար Չիկագոյում հանցագործի և անօրինականություններ քարոզողի անուն հանել, ումից կվախենային ոչ միայն տեղի բնակիչներն, այլև Տորրիոյի խմբի թշնամիները: Ֆրենկը խորհուրդ տվեց վերցնել Ալ Կապոնեին:
Այսպիսով, «Մեծն Ալը» ճանապարհ ընկավ Չիկագո` իր նոր ղեկավարի` Տորրիոյի հետ: Չիկագոյում Ալ Կապոնեն իրեն շատ ավելի լավ դրսևորեց, քան կցանկանար Ջոննին: Նա տապալեց Տորրիոյի թշնամիներին և մրցակիցներին, կտրեց նրանց ձեռքերը, ովքեր փորձում էին հարձակվել իրենց վրա: Չիկագո ժամանելուց հետո 3 ամսվա ընթացքում Կապոնեի մասին խոսում էին այնպես, ինչպես կխոսեին անհայտ ծագմամբ սարսափելի հրեշի մասին:
Ալ Կապոնեից վախենում էին: Տորրիոն շատ փոշմանեց, որ կապեց իր դրածոյի ձեռքերը: Կանգնեցնել Մեծն Ալին նա չկարողացավ: Նա խոսում էր Ալի հետ, սակայն` ապարդյուն: Ալ Կապոնեն արդեն զգում էր իր հեղինակություն լինելը` ստեղծված ուրիշի արյան և դժբախտության հաշվին: Նրան հաճույք էր պատճառում այն, որ իրենից վախենում են: Նա անգամ մարմնավաճառներին չէր շրջանցում: Կապոնեից վախենում էին անգամ Տորրիոյի բանդայի անդամները: Այդ պատճառով էլ ինքը` Տորրիոն, չէր կարողանում թուլացնել Կապոնեին: Իսկ երբ Տորրիոն ընկավ հիվանդանոց` հրազենային վիրավորումով, իր բոլոր գործերը փոխանցեց Մեծն Ալին: Վերջինս էլ հանցավոր խումբը վերցրեց իր տիրապետության տակ: Իրեն չլսողներին խստորեն պատժում էր, մինչև անգամ` դաժանորեն սպանում:
Դրա հետևանքով նրան շատերն էին ցանկանում սպանել, սակայն չէին համարձակվում մոտենալ: Ջոննի Տորրիոյի կազդուրմանն ընդառաջ Ալ Կապոնեն արդեն ամբողջությամբ իշխանություն էր ձեռք բերել բանդայի նկատմամբ: Նա ուղիղ առաջարկում է Տորրիոյին կա՛մ փամփուշտը ճակատին, կա՛մ գնացքի տոմս: Ջոննին, հոգնելով Ալ Կապոնեի ստեղծած անկառավարելի վիճակից, հեռանում է բանդայից` վերցնելով իր ներդրած 100 հազար դոլարը, ապա Նյու-Յորքում դառնում է Լաքի Լուչանոյի խորհրդականը: Չիկագոյի քրեական աշխարհի թագավորը Ալ Կապոնեն լցվում է իր իշխանությամբ: Նա իր տիրապետության տակ է վերցնում բազում եկամտաբեր կետեր: «Չոր օրենքի» ժամանակաշրջանում Կապոնեն դառնում է միլիոնատեր: Սպիրտի անօրինական շրջանառությունը Կապոնեն տարածում է ողջ Չիկագոյում: Այլ քրեական հեղինակություններ ամեն կերպ փորձում էին սպանել Ալ Կապոնեին:
Սակայն, մշտապես անարդյունք: Բայց ահա նրա տղաները, առանց բացառության, անվրեպ կրակոցներ էին արձակում: 5 տարի անց` Տորրիոյի մեկնումից հետո, Ալ Կապոնեն վերջապես հաստատվում է քրեական աշխարհի պարագլխի դերում: Սակայն նրա գահակալումը երկարատև կյանք չի ունենում: Արդեն վաղուց նախագահը հրապարակայնորեն Ալ Կապոնեին կնքել էր` որպես համար առաջին թշնամի: Հատուկ կոմիտե էր ստեղծվել, որը պետք է Ալ Կապոնեին բանտ նստեցներ: Նրա խղճի վրա բազմաթիվ մահեր կային: Սակայն դրանցից որևէ մեկն ապացուցել հնարավոր չէր: Այդ պատճառով էլ քննությունն այլ ուղղությամբ էր ընթանում: Պարզվել էր, որ Ալ Կապոնեն թաքցնում էր իր կայսրության եկամուտները: Հենց դրա ուղղությամբ էլ հետաքննությունն ընթացավ:
Ալ Կապոնեն ձերբակալվեց 1931 թվականին: Դրանից ուղիղ 10 տարի առաջ նա մտավ Չիկագոյի քրեական աշխարհ: Ալ Կապոնեն դատապարտվեց 11 տարվա ազատազրկման, 50 հազար դոլար տուգանքի, ինչպես նաև բռնագանձվեց ողջ ունեցվածքը: Բայց այստեղ ևս խորամանկ մաֆիան առաջ անցավ իշխանությունից: Դատավճռից մի քանի շաբաթ առաջ Ալ Կապոնեի բոլոր ընկերություններն ու կազմակերպությունները գրանցվեցին հորինված մարդկանց անուններով:
Այդ պատճառով էլ Ամերիկան ստիպված էր բավարարվել միայն ամենավտանգավոր հանցագործի ազատազրկմամբ: Ալ Կապոնեի վերջը 5 տարի պատիժը կրելուց հետո նախկին արյունալի հանցագործի մոտ հայտնաբերվեց հին սիֆիլիս հիվանդությունը: Սրանից բացի նախկին հեղինակության հոգեկանը ևս խախտված էր: Կյանքի հետ ոչ համատեղելի այս հիվանդությունների առկայության պարագայում 1939-ին նա ազատ է արձակվում: Չիկագոյի իշխանությունն իրենց ձեռքն էին վերցրել Ալ Կապոնեի նախկին «ենթակաները»:
Նրանք, իհարկե, երբեմն-երբեմն այցելում էին իրենց տիրոջը, սակայն դա միայն պարտք էր, որ պետք է իրականացներ մաֆիայի յուրաքանչյուր անդամ: 1947 թվականի հունվարի 25 -ին Ալ Կապոնեն մահացավ` գլխուղեղի արյան զեղման հետևանքով: Մեծն Ալի մտքերից Գնդակը շատ բան կարող է փոխել մարդու գլխում, նույնիսկ եթե այն հետույքին է անցել: Ես երեք տասնյակ իմ գլխակերներից կտամ մի մարդու համար, ով կկարողանա հարցերը խոսելով լուծել: Բարի խոսքով և ատրճանակով ավելի շատ բանի կարելի է հասնել, քանի միայն մեկ բարի խոսքով: Ոչ մի անձնական բան, սա պարզապես բիզնես է: Քո կողմից արված ցանկացած բան հենց քեզ էլ վերադարձվելու է: Գետի խորությունը երկու ոտքով մի չափիր: Թշնամուդ սպանելուց առաջ կերակրիր և խնամիր նրան: Հիմա եմ հասկանում` ինչու են վագրերն ուտում իրենց ձագերին: Հնարավո՞ր է արդոք ներել թշնամուն. Աստված կների: Մեր խնդիրը նրանց հանդիպումը կազմակերպելն է: Չարժե ատել թշնամուն. էմոցիաները խանգարում են մտածել: