ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍՊԱՍՈՒՄ ԵՆ
Նստացույց հայտարարած ազատամարտիկները դեռ շարունակում են սպասել կառավարության արձագանքին: Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Ազատության հրապարակում ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը նստացույց էր հայտարարել, որով պահանջում էր վերանայել զինծառայողների կենսաթոշակի հաշվարկման կարգը: Նրան միացել էին հարյուրավոր ազատամարտիկներ:  «Մեզ ասել են, որ մինչեւ մայիսի 23-ը պատասխան կտան, բայց դեռ մինչեւ հիմա ես ոչ մի պատասխան էլ չեմ ստացել: Մեկ օր էլ կսպասեմ: Իսկ եթե կառավարության պատասխանը բացասական լինի, ապա իմ հետագա քայլերի համար համապատասխան հայտարարություն կանեմ»,-տեղեկացրեց Ավետիսյանը:

ՉԵՂԱԾ ԲԱ՞Ն
Երեկ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին հարցրել է, թե ինչու է վերջինս միջամտում ՍԴՀԿ պառակտմանը՝ նշելով, որ նա  «բիզնես կապեր ունի Սեդրակ Աճեմյանի հետ»: Ի պատասխան՝ Տ. Սարգսյանն ասալ է, թե իրենք մեծ ցավ են ապրում, երբ տեսնում են, որ Հայաստանի ավանդական կուսակցություններում կան խնդիրներ` դա կլինի Ռամկավարական կուսակցության, թե ՍԴՀԿ ներսում: «Ցավում եմ, որ ձեր ներսում խնդիրներ են առաջացել, ու դուք քաղաքականացնում եք այս հարցը` ներքաշելով նաեւ մեզ: Չկան անձնական հարաբերություններ պարոն Աճեմյանի հետ: Ես չեմ հասկանում Ձեր մտադրությունն անընդհատ վարկաբեկել մեզ: Մենք այնքան մեղքեր ունենք… դրանցի՛ց խոսեք, բայց չեղած բանը մեզ վրա ինչո՞ւ եք բարդում… ես այդ մարդու հետ բիզնես չունեմ ու չեմ էլ ունենալու»,- հավաստիացրել է վարչապետը:

ՓԱՄՓՈՒՇՏ ԿԱՐՏԱԴՐԵՆ
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կառավարության երեկվա նիստում որոշում է ներկայացրել՝ երկարացնել «Որսորդմիություն» ՍՊԸ-ի՝ փամփուշտի արտադրության լիցենզիայի ժամկետը: Նշենք, որ «ՀՀ որսորդների եւ ձկնորսների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Վարդգես Խաչատրյանը նամակով դիմել էր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին եւ պահանջել երկարացնել զենքի (ողորկափող որսորդական հրազենի փամփուշտներ) արտադրության լիցենզիան` երեք տարի գործողության ժամկետով: Եվ կառավարությունը համաձայնել է «Որսորդմիությանը» տրամադրել արտադրության լիցենզիան:




Լրահոս