Զիդանը՝ իր և Ռոդրիգեսի կոնֆլիկտի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հերքել է այն լուրերն, ըստ որոնց՝ կոնֆլիկտ է ունեցել թիմի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի հետ:

«Խամեսը հիանալի շաբաթ է անցկացրել. գոհ եմ իրենից: Նա մեծ ծավալի աշխատանք է կատարում: Դուք կտեսնեք իրեն խաղադաշտում հաջորդ հանդիպմանը:

Ես չեմ կենտրոնացել իր վրա մյուս ֆուտբոլիստներից առավել կամ պակաս: Ինձ դուր չի եկել այն փաստը, որ մարդիկ ասում  են, թե իբր կոնֆլիկտ է եղել իմ և իր միջև: Պետք է թողնել այդ խոսակցությունները»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերել «Marca»-ն:

Հայտնում է armsport.am-ը:




Լրահոս