BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում որոնում է երեք բանտարկյալ, ում հաջողվել է փախչել Օրինջի շրջանի Սանտա Անա քաղաքի տղամարդկանց կենտրոնական բանտից:
Այն համարվում է առանձնակի խիստ ռեժիմի բանտը ԱՄՆ-ում: Որոնվողները, ըստ գործակալության, պետք է կանգնեին դատարանի առաջ՝ առանձնակի ծանր հանցագործություններ կատարելու, ներառյալ՝ սպանության և կտտանքների ենթարկելու մեղադրանքով:
Դեռևս անհայտ ձևով նրանց հաջողվել է իրենց խցերում սղոցել հաստ պողպատյա ձողերը և հայտնվել հաղորդակցման թունելում: Ապա իջել են 5-հարկանի շենքի բարձրությունից՝ որպես պարան օգտագործելով սրբիչներ ու հագուստ:
Ինչպես հայտարարել է ոստիկանության տեղական բաժանմունքի ներկայացուցիչը՝ սա վերջին 20 տարում առաջին փախուստն է շրջանի բանտից: