ՎԵՐՋԻՆ ԴԱՍԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 24-ին ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում կհնչի  ուսումնական տարվա ավարտն ազդարարող վերջին զանգը: Հանրակրթական դպրոցներում վերջին զանգի փոխարեն կկազմակերպվեն վերջին դասի միջոցառումներ: Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ վերջին դասին մասնակցելու են տնօրենը, դասղեկը, աշակերտների հետ պարապող ուսուցիչները: «Նրանք կզրուցեն իրար հետ, կշփվեն: Իսկ եթե կլինեն դպրոցներ, որոնք դասարանի մասշտաբից կբերեն դահլիճ, դա էլ խնդիր չէ: Միայն Երեւանի քաղաքապետի կողմից խիստ արգելված է դրամահավաքությունը, եւ եթե որեւէ դպրոցում դա արձանագրվի, ապա տնօրենն ու դասղեկը պատասխանատվության կենթարկվեն»: Սողոմոնյանից տեղեկացանք նաեւ, որ վերջին դասի ավարտից հետո աշակերտները կգնան տուն, կհանգստանան, որից հետո՝ երեկոյան, Ազատության հրապարակում քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ տեղի կունենան հանդիսություն եւ համերգային ծրագիր:

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս