ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է «Ֆլեշ» ՍՊԸ-ի պահեստում

Այս կիրակի Արցախի պողոտայի թիվ 42 հասցեում գտնվող «Ֆլեշ» ՍՊԸ-ի պահեստում հրդեհ է բռնկվել, որի հետեւանքով ամբողջությամբ այրվել է 1 ռեզերվուար՝ մոտ 700 տ. տարողությամբ պահեստավորած բենզինով:

 

 

 
ՀԱՐՑ. Ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում:

Ալլա Մանուկյան (47 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու մասին անձամբ հայտնելիս հայտարարություն տվողը ներկայացնում է`
1. դիմում, ՀՀ քաղաքացու անձնագիրը եւ դրա պատճենը, այլ պետության քաղաքացու անձնագիրը եւ դրա պատճենը (անձնագրերի եւ անձնագրերի պատճենների համապատասխանությունը ճշտելուց անմիջապես հետո անձնագրերը վերադարձվում են հայտարարություն տվողին):
Այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու մասին փոստով հայտնելիս հայտարարություն տվողը ներկայացնում է`
դիմում, ՀՀ քաղաքացու եւ այլ պետության քաղաքացու անձնագրերի նոտարական կարգով վավերացված պատճենները:

Հայաստանի Հանրապետության միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ 2014 թվականին 5.781 օտարերկրացիներ մուտք են գործել Հայաստանի Հանրապետություն, որից հետո նրանք ստացել են ՀՀ քաղաքացիություն:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ մանրամասնել, եթե անձը մասնակցի կամավոր կենսաթոշակային բաղադրիչին, ապա նա կարո՞ղ է օգտվել հարկային արտոնություններից, թե՞ ոչ:

Կարինե Մնացականյան (53 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ կամավոր կենսաթոշակային բաղադրիչին մասնակցելու դեպքում անձն օգտվում է եկամտային հարկի արտոնություններից: Մասնավորապես, անձի եկամտային հարկով հարկման ենթակա եկամուտը նվազեցվում է մինչեւ 5 տոկոսի չափով: Օրինակ՝ եթե անձի ամսական բազային եկամուտը կազմել է 100 000 դրամ, եւ նա կատարել է 5000 դրամ կամավոր կուտակային վճար, ապա նրա եկամտային հարկը կհաշվարկվի 95 000 դրամից: Իսկ գործատուներն իրավունք ունեն նվազեցում կատարել շահութահարկի բազայից, եթե կամավոր կուտակային վճարներ կատարեն իրենց աշխատողների օգտին: Գործատուի հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է գործատուի յուրաքանչյուր վարձու աշխատողի համար գործատուի կատարած կամավոր կուտակային կենսաթոշակային վճարումների 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան տվյալ վարձու աշխատողի աշխատանքի վարձատրության եւ դրան հավասարեցված այլ վճարումների 2,5 տոկոսի չափով:
Գործատուն շահութահարկ չի վճարի վարձու աշխատողի օգտին կատարված կամավոր կուտակային վճարների` տվյալ վարձու աշխատողի աշխատանքի վարձատրության եւ դրան հավասարեցված այլ վճարումների 7.5 տոկոսը չգերազանցող մասի համար:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ օրենսդրությամբ հարկվող եկամուտը նվազեցվում է սահմանված կարգով կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմայի շրջանակում հարկ վճարողի կողմից իր համար եւ (կամ) հարկ վճարողի համար երրորդ անձի (այդ թվում` գործատուի) կողմից կատարված կուտակային վճարների գումարի մասով՝ հարկ վճարողի հարկվող եկամտի 5 տոկոսը չգերազանցող չափով:




Լրահոս