Ավստրիայում ավարտված հանդբոլի կանանց մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական փուլում մեր հավաքականը զբաղեցրեց վերջին հորիզոնականը:
3-րդ խաղում հայ մարզուհիները 15:45 հաշվով զիջեցին Բուլղարիայի ընտրանուն: Սակայն դա, եթե կարելի է ասել, ավելի «պատվաբեր» պարտություն էր, քանի որ առաջին երկու հանդիպումներում ավելի խոշոր հաշիվներով էին պարտվել (8:46՝ Ավստրիային, 5:60՝ Հոլանդիային): Երեք հանդիպումներում մեր մարզուհիները սեփական դարպասն են ընդունել 151 գնդակ: Հիշեցնենք, որ ՀՖՖ-ն մի քանի տարով, այսպես ասենք, սառեցրել է ֆուտբոլի կանանց հավաքականի մասնակցությունը Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների մրցաշարերին: Հանդբոլի դեպքում էլ կա՛մ պետք է զարգացնել մարզաձեւը, ներդրումներ կատարել, կա՛մ էլ վարվել ՀՖՖ-ի պես:
ԵՐԵՔ ԽԱՂՈՒՄ 151 ԳՆԴԱԿ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռ. ԹԱԹՈՅԱՆ