Ճապոնիայում առատ ձյան պատճառով 4 մարդ է մահացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճապոնիայում տեղացած առատ ձյունը 4 մարդու մահվան և 214 մարդու մարմնական վնասվածների պատճառ է դարձել: «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ այս մասին կիրակի օրը հայտնել է NHK ճապոնական հեռուստաալիքը:

Մասնավորապես, Աոմորի պրեֆեկտուրայի բնակիչն ընկել և զոհվել է, երբ մաքրում էր երկհարկանի տան տանիքի ձյունը:

Մյուս երկու զոհերը՝ Նիիգատա պրեֆեկտուրայից տարեց զույգը, ձյունը մաքրելու ժամանակ ընկել են ջրահեռացման ջրանցքը: Եվս մեկ թոշակառու զոհվել է՝ ընկնելով ձնահավաք մեքենայի տակ:

Տուժածների մեծ մասը՝ 124 մարդ, տրավմաներ են ստացել՝ սայթաքելու և ընկնելու հետևանքով: Եվս 90 մարդ տուժել է ՃՏՊ-երի հետևանքով:




Լրահոս