Օբաման նույնիսկ հնարավորության դեպքում երրորդ անգամ չէր առաջադրվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ եթե հնարավորություն ունենար երրորդ անգամ դառնալ նախագահ, ապա նման բան չէր անի:

Նա նշել է, որ առանց այդ էլ գոհ է այն արդյունքներից, որոնց հասել է նախագահության ընթացքում. գրում է AP-ն: Օբաման ընդգծել է, որ առաջին անգամ ընտրվելու պահից իրավիճակը երկրում բարելավել է:

Բացի այդ` ԱՄՆ նախագահն անհամբերությամբ սպասում է, թե երբ է ազատվելու իր պահակախմբից, որը մշտապես ուղեկցում է իրեն:

Հիշեցնենք, որ Բարաք Օբաման ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2009-ից:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս