
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Վիկտոր Վալդեսը կարիերան կշարունակի «Ստանդարտ»-ում. հայտնում է բելգիական ակումբի կայքը:
«Ստանդարտ»-ը մինչև այս մրցաշրջանի ավարտը վարձակալել է ֆուտբոլիստին, որը նախկինում խաղային պրակտիկա չէր ստանում անգլիական ակումբում:
Վալդեսը 2014-ին ազատ գործակալի կարգավիճակով էր տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», իսկ մինչ այդ երկար տարիներ հանդես էր եկել «Բարսելոնա»-ում: