Իրանը կոչով դիմել է Սաուդյան Արաբիային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանն ու Սաուդյան Արաբիան պետք է անեն հնարավոր ամեն բան կոնֆլիկտի կարգավորման համար: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արագչին. փոխանցում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ Իրանը և Սաուդյան Արաբիան պետք է պայքարեն տարածաշրջանում ահաբեկչության և ծայրահեղականության իրական սպառնալիքի դեմ:

Հիշեցնենք, որ երկու երկրների միջև հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարեցին 47 մարդու նկատմամբ մահապատժի իրականացման մասին, ովքեր մեղադրվում էին ահաբեկչություն իրականացնելու մեջ: Մահապատժի ենթարկվածների թվում էր շիա քարոզիչ Նիմր ան-Նիմրը:

Հունվարի 3-ին իրանցի ցուցարարները հարձակում գործեցին Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա, որից հետո Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարեց, որ թագավորությունը դադարեցնում է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս