Ստրասբուրգում այսօր կսկսվի ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը. օրակարգում կա 2 հակահայկական զեկույց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ստրասբուրգում բացվում է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը։

Վաղը` հունվարի 26-ին, կքննարկվի հակահայկական 2 զեկույց։ Դրանցից մեկը կրում է «բռնության էսկալացիան ԼՂ-ում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» զեկույցը, որը պատրաստվել է պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի (Մեծ Բրիտանիա) կողմից: Իսկ մյուսը` պատգամավոր Միլիցա Մարկովիչի (Բոսնիա և Հերցեգովինա) կողմից պատրաստված «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչներին միտումնավոր ջրից զրկելը» զեկույցն է։

Նստաշրջանը կավարտվի հունվարի 29-ին։




Լրահոս