
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Բավական չէ՝ այս երիտասարդները ոչ սթափ վիճակում մեքենա են վարել, դեռ սպառնացել են ոստիկանության աշխատակիցներին, թե նրանց գործից հանել կտան: Ի դեպ, նրանք ներկայացել են որպես ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսա, Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանի ազգական: Տեսնես քաղաքապետի անունը տալով՝ «ի՞նչ եղանակ» պետք է փոխեին: Չէ՞ որ ԲՀԿ-ն այլեւս իշխանություն չէ: